Բաժիններ՝

Ջրագիծ Բաղանիսում

tesankyun.am-ը գրում է.  Հուլիսի 20-ից Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչների մոտ աշխատանքային եռուզեռ է:

Առիթ ունենք՝ նոր ջրագիծ ենք կառուցում: Ֆինասավորման աղբյուրները տարբեր են՝ Բաղանիս գյուղում կենսական կարևորություն ունեցող խմելու ջրի ցանցի ընդլայնման համար հարկավոր էր 3.200 մետր Փ-50 տրամաչափի խողովակ, սակայն համայնքի սուղ բյուջեն չէր բավարարում ջրագիծ անցկացնելու համար: Այդ հարցով դիմեցինք «Ինթերնեյշնլ Մասիս Տոբակ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանին, և նա ընդառաջեց մեր խնդրանքը:

Անհրաժեշտ 2800 լիտր դիզվառելիքը հատկացրել է ՊՆ նախարար, հարգարժան Սեյրան Օհանյանը, ով միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում սահմանամերձ համայնքները: Իր աջակցություն է ցուցաբերել նաև Վորլդ Վիժն Հայաստան զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության Իջևանի մասնաճյուղը` տրամադրելով 1700 լիտր դիզվառելիք: Շինանյութերով օգնել է արմատներով բաղանիսցի այժմ երևանաբնակ Արսեն Ավագյանը: Այս գործում իր նպաստն է բերել Ավստրալիայի Համազգային «Նաիրի» և ՀՄԸՄ «Արարատ միացյալ» վարչությունը՝ Բաղանիս համայնքին հատկացրել է 500 ԱՄՆ դոլար:

Ձեռքի աշխատանքը համայնքի բնակիչները կատարում են կամավորական հիմունքներով: Ծրագրի հաջող իրականացման դեպքում Բաղանիս համայնքի մի թաղամաս՝ 50 տնտեսություն կունենա մշտական խմելու ջուր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս