Բաժիններ՝

Հրդեհ նախկին Շրջկոոպ-ի տարածքում. դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ

Հուլիսի 28-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Արաքսաշենք թաղամասում՝ Հայ-Իրանական սահմանին այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և քաղաքապետարանի մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.25-ին, մարվել՝ 17.51-ին:
Պարզվել է, որ նախկին Շրջկոոպ-ի տարածքում այրվել են 12 հա խոտածածկ տարածք, մազութի հորանի շրջակայքում թափված մազութ (20 քմ), չշահագործվող վերամբարձ կռունկի կռունկավարի խցիկը՝ ամբողջությամբ, չշահագործվող կիսաքանդ շինության տանիքից՝ 50 քմ և աղբ (7 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս