Բաժիններ՝

Ֆլորիդայում ինքնաթիռն ընկել է ափի վրա. մահացել է պատահական անցորդ, վիրավորվել է նրա դուստրը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ափի վրա ընկել է մեկ շարժիչ ունեցող Piper Cherokee ինքնաթիռը: Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, տեղեկան ինքնակառավարման մարմինները հայտնել են, որ ավիավթարի արդյունքում մահացել է մի տղամարդ, ով զբոսնելիս է եղել ափին: Վիրավորվել է նրա դուստրը, ով հոսպիտալացվել է: Բժիշկներն աղջկա վիճակը ծանր են գնահատում: Ինքնաթիռի մեջ եղել է երկու անձ՝օդաչուն և մեկ ուղևոր, ովքեր չեն տուժել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավիավթարի պատճառը տեխնիկական թերություններն են: Օդաչուն փորձել է վերադառնալ օդանավակայն, սակայն ինքնաթիռը չի կարողացել հասնել այնտեղ: Իրավապահ մարմինները հայտնել են, որ հետաքննություն է ընթանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս