Բաժիններ՝

Նոր փաստեր, թե ինչպես է Վալերի Օսիպյանը չարաշահել պաշտոնեական դիրքը. aravot.am

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը շարունակում է նոր մանրամասներ ներկայացնել Վալերի Օսիպյանի՝ իրենց ներկայացրած առաջարկությունների մասին: Նա Aravot.am-ին պատմել է, որ Վալերի Օսիպյանն իր ավագ որդուն` Սամվելին, որը նույն գործով կրկին վկա է, դեպքի հաջորդ օրը` հունիսի 2-ին, հրավիրել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն` իր աշխատասենյակ, ու առանց Սամվելի անձնագրի ու անցագրի իր ենթակաների միջոցով վերեւ բարձրացրել ու կրկին, ինչպես իրեն, այնպես էլ որդուն համոզել, որ եթե Սարգիսը իր վրա վերցնի դանակահարությունը, ինքը կկարողանա օգնել.

«Տղաս առանց փաստաթղթի ամբողջ օրը ելումուտ է արել վարչության շենքում: Համոզել է, թող եղբայրդ` Սարգիսը վերցնի իր վրա, նույնիսկ առաջարկել է, եթե բանտում էլ լինի, կօգնեմ, իսկ Սեդրակին չեմ կարող օգնել, իմ ազգանունն ունի: Հետո տղայիս հարցրել է, դու տուժողին ճանաչո՞ւմ ես, տղաս ասել է՝ ոչ, նորից է հարցրել` դեմքով տեսնես կճանաչե՞ս, տղաս էլի ասել է` ոչ: Հետո իր կողմից երկու ոստիկան, իր սանիկին ու մորաքրոջ տղային, որը նախկին ոստիկան է, ուղարկել է, որ ավագ տղայիս հետ գնան հիվանդանոց` տուժողին տեսնելու: Տղայիս տարել են մի հիվանդասենյակ ու տղայիս ներկայությամբ այնտեղ պառկած երիտասարդին հարցուփորձ արել, թե քանի հոգով են քո վրա հարձակվել, սա պատասխանել է` երեք, հարցրել են, որ տեսնես՝ դեմքով կճանաչե՞ս, պատասխանել է` այո, հետո հարցրել են` բա որ լավանաս, ինչ ես անելու, ասել է` դե որ լավանամ, կտեսնեմ:

Հետո այդ երիտասարդին հորդորել են, ծնողներին էլ զգուշացնի, որ չբողոքեն, իրենք կհոգան բոլոր ծախսերը: Այդ ընթացքում, երբ ուզել են դուրս գալ հիվանդասենյակից, տղաս մտածել է, եթե այս տղան Նուբարաշենից է, ինչպես ինքը չի ճանաչել ու որոշել է հարցնի` ում տղան է: Երբ հարցրել է, տուժող երիտասարդը պատասխանել է, որ ինքը Նուբարաշենից չէ, հարցրել է` բա քեզ Նուբարաշենում չե՞ն դանակահարել, ասել է` չէ, ինձ ծեծել են ունիվերսամի մոտ: Հետագայում մենք վերլուծեցինք, որ Օսիպյանն իր աշխատասենյակում տղայիս հենց այնպես չի հարցրել, թե տուժողին ճանաչո՞ւմ ես դեմքով: Տղաս, որ պատասխանել է չէ, փորձել է սարքել գլխին, եթե մտնի հիվանդասենյակ ու ասի՝ սա էդ տղան չէ, ապա միանգամից կհարցնեն` բա ասում էիր չեմ ճանաչում դեմքով»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս