Բաժիններ՝

Լեւոն Հայրապետյանի վիճակը կտրուկ վատացել է. Artsakh today

Artsakh today-ի փոխանցմամբ` հուլիսի 26-ին, կտրուկ վատացել է հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված գործարար եւ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Այդ մասին հայտնել է Լեւոն Հայրապետյանի ընկեր Արամայիս Օգանյանը՝ այդ մասին տեղեկանալով «Матросская тишина»-ի մեկուսարանի աշխատակցից: «Լեւոնը հոգեբանորեն ճնշված վիճակում է, եւ դա բացասական է անդրադառնում նրա ինքնագոյացության վրա»,- հայտնել է Օգանյանը՝ ավելացնելով, որ ընկերը տառապում է մի քանի հիվանդություններով, այդ թվում՝ քաղցկեղով: Բացի այդ վերջերս էր նաեւ գլխուղեղի կաթված էր տարել, եւ եթե բժիշկների հսկողության տակ չլինի, չի դիմանա ստեղծված իրավիճակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս