Բաժիններ՝

Եվրոպայում առկա աշխատատեղերի ավելի քան կեսը մոտակա 20 տարում կարող են զբաղեցնել ռոբոտները

The Local պարբերականի փոխանցմամբ` Եվրոպայում ներկայումս գոյություն ունեցող աշխատատեղերի ավելի քան կեսը մոտակա 20 տարում կարող են զբաղեցնել ռոբոտները: Այս մասին է վկայել բրյուսելյան Bruegel հետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտությունը:

Դրանց համաձայն, Իտալիայում աշխատատեղերի 56.18 տոկոսը կարող է ամբողջովին ռոբոտացվել: Եվրոպական երկրների թվում, ուր այդ գործընթացը կարող է ունենալ ավելի մեծ տարածում, նշվել են Ռումինիան` 61.93 տոկոս, Լեհաստանը, Բուլղարիան ու Հունաստանը` 56-ական տոկոս:

Դեռ հայտնի չէ, թե ռոբոտների ներդրումն ինչպես կազդի գործազրկության մակարդակի վրա, քանի որ հետազոտողները կարծում են, որ մեքենաներին աշխատատեղերը հանձնելու փոխարեն կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչը նշանակում է, որ նրանք, ովքեր համակարգչի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը, պարտադիր չէ, որ կդառնան գործազուրկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս