Բաժիններ՝

Ռուսական նավատորմն ընթացիկ տարում համալրվելու է ավելի քան 50 ռազմանավով ու նավերով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ռազմածովային նավատորմը համալրվելու է ավելի քան 50 ռազմանավով ու նավերով: Նավային կազմի թարմացումն իրականացվելու է մինչև ընթացիկ տարեվերջ: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ` ընթացքի մեջ է ռազմածովային նավատորմի համար նոր ռազմանավերի ու նավերի կառուցումը: Ակնկալվում է, որ նավային կազմի թարմացումն առնչվելու է Ռուսաստանի Սևծովյան նավատորմին, որը մոտ ժամանակներս կստանա 6 պահականավ և դիզելային սուզանավեր:

Բացի այդ, աշխատանքներ են տարվում Հյուսիսային ու Խաղաղօվկիանոսյան նավատորմերի համար ռազմավարական նշանակության հրթիռակիր սուզանավերի խմբավորումների ստեղծման ուղղությամբ:

Ներկա դրությամբ` Ռուսաստանի ռազմածովային ուժերն ունեն 60 սուզանավ, որոնցից մոտ 10-ը` ռազմավարական ատոմային, ավելի քան 30-ը` բազմանշանակ ատոմային, իսկ մնացյալը` դիզելային ու հատուկ նշանակության: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ ընթացիկ տարում նոր նավերով համալրվելու է նաև Ռուսաստանի Կասպյան նավատորմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս