Բաժիններ՝

Մոլդովայում ֆերմերները պահանջել են հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացումից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոլդովայի հյուսիսային շրջանների ֆերմերները երեկ կես ժամով փակել են Ատակի-Մոգիլյով-Պոդոլսկի ավտոմայրուղին: Դրանով իսկ նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնել ԵՄ-ի հետ ասոցացման վերաբերյալ Քիշնևի պլաններին:

Ֆերմերները պահանջել են չեղյալ հայտարարել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը հուլիսի կեսին վավերացվել է Մոլդովայի խորհրդարանի կողմից: Ֆերմերները նաև հայտարարել են, որ Մոլդովայի կառավարությունը պետք է բանակցությունները սկսի Մոսկվայի հետ` կապված Ռուսաստան գյուղմթերքի արտահանումը վերսկսելու հետ:

Հուլիսի կեսին ռուսական կողմը սահմանափակել էր մոլդովական թարմ մրգերի ներկրումը: Ավելի ուշ արգելք էր դրվել Մոլդովայից պահածոների ներկրման վրա: Ֆերմերներից մեկը հայտարարել է, որ բողոքի ներկայիս ակցիան կրում է միայն զգուշացնող բնույթ, և եթե չկատարվեն իրենց պահանջները, ապա իրենք պատրաստ են սկսել բողոքի երկարաժամկետ ակցիաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս