Բաժիններ՝

Ֆիլիպիններում ծնվել է 100 միլիոներորդ բնակիչը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆիլիպիններում ծնվել է երկրի 100 միլիոներորդ բնակիչը: Խոսքը գնում է Ջենալին Սենտինո անունը ստացած աղջնակի մասին: Նա ծնվել է անցած գիշեր, երբ ողջ արշիպելագի տասնյակ պետական կլինիկաներում ծնվել է ևս 100 երեխա:

Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են, որ 100 միլիոներորդ բնակչի ծնվելը միաժամանակ և’ հնարավորություն, և’ մարտահրավեր է, քանի որ մի կողմից բնակչության աճը նշանակում է աշխատուժի աճ, սակայն մյուս կողմից էլ նշանակում է խնամքի տակ գտնվելու կարիք ունեցողների աճ: Ֆիլիպինների բնակչության ավելի քան 25 տոկոսը գտնվում է աղքատության շեմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս