Բաժիններ՝

15 երկիր, որտեղ լյուքս դասի հյուրանոցներն ամենաէժանն են

Յուրաքանչյուր զբոսաշրջիկ մտածում է այն մասին, թե որտեղ է ապրելու հանգստի ընթացքում: Շատերի համար լյուքս դասի հյուրանոցների գները պարզապես մատչելի չեն՝ չնայած առանձնանում են բարձրակարգ սպասարկմամբ, հարմարավետությամբ, խոհարարների վարպետությամբ և մի շարք այլ հատկանիշներով:

Ինչպես տեղեկանցում է luxlux.net կայքը, STR Global գործակալության փորձագետները պարզել են, թե որ երկրներում են գտնվում լյուքս դասի ամենամատչելի հյուրանոցները: Հետազոտությանը մասնակցած փորձագետները համեմատել են տարբեր հյուրանոցներում մեկ գիշեր անցկացնելու համար պահանջվող գումարի չափը: Նրանց կողմից կազմված թոփ 15-ի մեջ ընդգրկվել են այնպիսի երկրներ, որտեղ, ընդհանուր առմամբ, կյանքն այնքան էլ թանկ չէ:

1. Բուլղարիա- 96 դոլար
2. Եգիպտոս- 113 դոլար
3. Պոլշա- 136 դոլար
4. Մալթա- 141 դոլար
5. Պանամա- 146 դոլար
6. Քենիա- 148 դոլար
7. Կամբոջա- 154 դոլար
8. Հնդկաստան- 163 դոլար
9. Հունգարիա- 164 դոլար
10. Նոր Զելանդիա- 169 դոլար
11. Հորդանան- 180 դոլար
12. Վիետնամ- 180 դոլար
13. Ֆիլիպիններ- 186 դոլար
14. Մալազիա- 187 դոլար
15. Կոլումբիա- 196 դոլար:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս