Բաժիններ՝

Չինաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ թռչող միջատը

The Daily Mirror թերթի փոխանցմամբ՝ Չինաստանի Սիչուան նահանգում էնթոմոլոգները որսացել են աշխարհի ամենամեծ թռչող միջատը, որի թևերի բացվածքը կազմում է 21.01 սանտիմետր:

Փորձագետները հաստատել են, որ այն դասվում է կորիդալիդների ընտանիքին: Կորիդալիդները հայտնի են որպես ջրի աղտոտվածության աստիճանի «կենդանի ցուցիչներ»: Նրանք ապրում են միայն մաքուր ջրամբարների մոտ, և եթե ջրի աղտոտվածության աստիճանը փոխվում է դեպի վատը, ապա նրանք թռչում են մեկ այլ տեղ:

Էնթոմոլոգների գտածոն իր չափերով գերազանցել է թռչող միջատների՝ գիտությանը հայտնի մեծության նախորդ ռեկորդը: Ցայժմ ամենամեծ թռչող միջատն աշխարհում համարվում էր հարավամերիկյան ճպուռը, որի թևերի բացվածքը կազմել է 19.1 սանտիմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս