Բաժիններ՝

ԵՄ-ը հրապարակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

Խոսքը գնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների, Անվտանգության դաշնային ծառայության, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարների, Չեչնիայի նախագահ Կադիրովի, ինչպես նաև Ուկրաինայի անջատողականների մասին:

ԵՄ-ի նոր պատժամիջոցները սահմանվել են նրա պաշտոնական տեղեկագրում: Համապատասխան անվանացանկում ներառված անձանց արգելվել է ԵՄ-ի տարածք մուտք գործելը և սառեցվել են նրանց ակտիվները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս