Բաժիններ՝

Չինաստանը հակաարբանյակային զենքի նոր փորձարկում է իրականացրել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը փորձարկել է նոր հրթիռ՝ նախատեսված մերձերկրյա ուղեծրում արբանյակներ ոչնչացնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը:

Հարֆի խոսքերով՝ այդ հրթիռի փորձարկումն իրականացվելու է չորեքշաբթի: Նա հավելել է, որ դրա շրջանակներում չի իրականացվել արբանյակի անմիջական որս: Հարֆը Չինաստանին կոչ է արել հրաժարվել ապակայունացնող գործողություններից:

Ամերիկացի դիվանագետը նաև կարծիք է հայտնել, որ Չինաստանի կողմից հակաարբանյակային զենքի մշակումն ու փորձարկումը երկարաժամկետ հեռանկարում սպառնում է տիեզերական տիրույթում անվտանգության ապահովմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս