Բաժիններ՝

ԵՊՀ. Կազմակերպվում է ուսանողական բանակում

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվում է ուսանողական բանակում, որին մասնակցում են Երևանի պետական և Արցախի պետական համալսարանների ուսանողներն ու Կովսականի երիտասարդները:
Նախաձեռնության նպատակն է մեկ հարկի տակ համախմբել այն երիտասարդներին, ովքեր փորձի և տեսակետների փոխանակման միջոցով կամրապնդեն համագործակցության կապերը երիտասարդական և ուսանողական կառույցների միջև:

Միջոցառման ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ:
Նախատեսվում են սեմինարներ և դասախոսություններ ուսանողական ինքնակառավարման խնդիրների, երիտասարդական կազմակերպությունների դերի, Արցախյան հիմնահարցի և այլ թեմաների վերաբերյալ:
Ուսանողները կայցելեն Արցախի պատմամշակութային մի շարք տեսարժան վայրեր, ինչպես նաև Խնձորեսկի ձոր՝ Մխիթար Սպարապետի գերեզման:

Երևանի պետական համալսարան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս