Բաժիններ՝

Ուկրաինայում ձերբակալվել է ամենահայտնի «օրենքով գողերից» մեկը՝ Կուցուն

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, նախօրեին Կիևի Նիկոլսկո-Սլոբոդսկի փողոցի վրա Ուկրաինային ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները օտարկերկյա քաղաքացիների կեցության պայմանների խախտման համար բերման են ենթարկել 41-ամյա վրացի «օրենքով գող» Գեորգի Լոբջանիձեին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Կուցու։ Լոբջանիձեն Ուկրաինայում մշտապես բնակվող ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկն է։

Գործակալության տեղեկություններով, Լոբջանիձեն «օրենքով գող» է ճանաչվել 2004 թվականին, երբ ազատազրկված էր Վրաստանում։ Բանտից դուրս գալով 2010 թվականին, հետևելով իր հայրենակից Գեորգի Խմելիձեի օրինակին, նա տեղափոխվեց Ուկրաինա և հաստատվեց Դոնեցկում։ Այնտեղ էր գտնվում նաև Նոդար Ասոյանը։ Այսպիսով, Դոնբասում հաստատվեց երեք ռուսթավցի «օրենքով գողերից» կազմված եռիշխանություն։

Երկու տարի առաջ Կուցուն Դոնեցկում բերման ենթարկվեց և առանց աղմուկի արտաքսվեց երրորդ երկիր։ Չնայած Ուկրաինա մուտք գործելու արգելքին՝ նա շուտով վերադարձել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս