Բաժիններ՝

Օրգանիզմում զարգացող հիվանդությունների մասին հուշում են մազերը

Մազերի աննորմալ աճ, մազերի և գլխամաշկի չորություն, թեփ և մազաթափություն: Այս նշանների առկայության դեպքում մի շտապեք օգտագործել տարատեսակ միջոցներ մազերը վերականգնելու համար, քանի որ դրանք իրականում հուշում են օրգանիզմում զարգացող մի շարք հիվանդությունների մասին: Aroxj.am-ը գրում է, որ չոր և փխրուն մազերը սպիտակուցի, A վիտամինի, ցինկի, ճարպային թթուների պակասի և վահանաձև գեղձի խնդիրների ազդանշան են:
Յուղոտ մազերը օրգանիզմում ցինկի, ֆոլաթթվի և В6 վիտամինի պակասի ազդանշան են:
Կոշտ մազերը սպիտակուցի, A վիտամինի պակասի ազդանշան են:
Փշրվող ծայրերով մազերը կարող են ազդարարել անեմիա հիվանդության, երկաթի, В6 վիտամինի, մագնեզիումի և ցինկի բացակայության մասին:
Վաղ տարիքում սպիտակ մազերի ի հայտ գալը սթրեսների, հորմոնալ խնդիրների, В վիտամինի, ֆոլաթթվի և պղնձի բացակայության ազդանշան են:

Այս և նմանատիպ ախտանիշների դեպքում տանը ինչ-որ բնական միջոցներ, յուղեր և խնամքի միջոցներ օգտագործելու փոխարեն ավելի լավ է հետազոտվել մասնագետի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս