Բաժիններ՝

Այսօրվանից ճեպընթաց գնացքները կերթևեկեն Անկարայի ու Ստամբուլի միջև

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում այսօր շահագործման է հանձնվել ճեպընթաց երկաթուղու նոր գիծը, որն Անկարան կապում է Ստամբուլի հետ: Այդ արարողակարգին ներկան են գտնվել Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը և երկրի պաշտոնատար այլ անձինք:

Անկարա-Ստամբուլ արագընթաց երկաթուղու կառուցման նախագին իրագործվել է երկու փուլով: Առաջին փուլն առնչվել է Անկարա-Էսքիշեհիր հատվածի կառուցմանը, իսկ երկրորդ փուլը՝ Էսքիշեհիր-Ստամբուլ հատվածի կառուցմանը: Նախագծի առաջին փուլն ավարտվել է 2009 թվականին:

Այժմ Անկարայից Ստամբուլ երկաթուղային ճանապարհով հնարավոր կլինի հասնել 3.5 ժամում: Ավտոբուսով Ստամբուլից Անկարա հասնելը տևում է 7-8 ժամ, իսկ ինքնաթիռով՝ մոտ 40 րոպե: Երկաթուղու երկարությունը կազմել է 533 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս