Բաժիններ՝

Արմավիրի գերեզմանատան պայթյունից տուժածն ապաքինվել է

asparez.am-ը գրում է. Հունիսի 28-ին առավոտյան 10:30-ի սահմաններում Արմավիրի գերեզմանատանը պայթյուն էր եղել: Պայթյունի հետեւանքով մեկ աշխատակցի տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն:

«Ասպարեզի» հետ զրույցում պայթյունի հետեւանքով վնասվածքներ ստացած Արտյոմ Նիկոյանը պատմեց դեպքի մանրամասները.

-Գերեզմանատանը թաղում պետք է լիներ եւ հանձնարարել էին փոս փորել: Փոսը քլունգով էինք փորում, երեւի 50-60 սմ խորության մեջ սովորական գրիչի չափ մի ժանգոտ երկաթ էր, հարվածեցի ու պայթեց, խլացուցիչ ձայն էր, երկաթի մասնիկները թռել էին վրաս, ձեռքիս արյունը տեսա, աչքերիս դեմը սեւացավ ու վազեցինք գերեզմանոցից դուրս, զանգեցինք մեր վարիչ Արտակին (գերեզմանատան վերակացու՝ Արտակ Բարսեղյան), եկավ, տարավ հիվանդանոց: Հիվանդանոցում առաջին օգնությունը ցույց տվեցին, մի 20 օր պառկել եմ, առողջացել ու դուրս գրվել:

Գերեզմանատանը փոս փորելիս են եղել Արտյոմ Նիկոյանը, Արմեն Խարատյանը եւ Հենրիկ Գալստյանը:

Արտյոմ Նիկոյանի ձեռքի ափը պայթյունի հետեւանքով պատռվել էր, իսկ որովայնի շրջանում կտրվածքներ էր ստացել: Մյուս երկու աշխատակիցները, կարծես, այդքան էլ չէին տուժել:

Արտյոմ Նիկոյանը նշեց, որ արդեն 1 տարի 3 ամիս է` ինչ աշխատում է գերեզմանատանը եւ փոս փորելիս նման դեպք չի եղել: Արտյոմ Նիկոյանի առողջական վիճակը լավ է եւ գտնվում է արձակուրդի մեջ, մինչեւ ամբողջովին կապաքինվի:

Հենրիկ Գալստյանը պատմեց.

-Փորելիս նկատեցինք ժանգագույն երկաթի կտորը, հաճախակի է լինում, երբ փոս փորելիս գտնում ենք մեխ, երկաթի, փայտի կտորներ ու ամրացնում քլունգին կամ բահին, որպեսզի ամուր լինի, մտածեցինք, թե երկաթի կտոր է եւ քլունգով բզեցինք` պայթեց: Կոմունիստական կարգերի ժամանակ գերեզմանատնից 200-300մ հեռավորությամբ գտնվել է ամոնալների, պայթուցիկների պահեստը, երեւի հենց է՜ն ժամանակից էլ մնացել է հողի տակ: Այժմ այդ տարածքը սեփականաշնորհված, բնակելի տարածք է, էլ պահեստ չկա:

Գերեզմանին կից գործում են քարի մշակման արտադրամասեր, աշխատակիցներն ասացին, որ պայթյունի ձայն չեն լսել, քանի որ քարհատ մեքենաներն աղմկոտ են:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս