Բաժիններ՝

Հրդեհ` Աշտարակում. կան տուժածներ

Հուլիսի 24-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան թաղամասում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան թաղամասի թիվ 45 տան երկրորդ հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.36-ին, մարվել` 22.56-ին: Այրվել է երկրորդ հարկը (մոտ 90 քմ)` գույքով: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Գ. (ծնվ.1946 թ.) և Լ. (ծնվ.1945 թ.) Ղ.-երը տեղի ուժերով տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքներով տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս