Բաժիններ՝

Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը

Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվել է կառավարության նիստում»,-գրել է Ավակովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հինգշաբթի Գերագույն ռադայի նիստում հայտարարել էր իր հրաժարականի մասին` կոալիցիայի տապալման եւ խորհրդարանի կողմից կառավարության նախաձեռնություններն արգելափակելու պատճառով: «Սա երկրի պատմության մեջ լավագույն կառավարությունը չէ: Հուսով եմ՝ հետագայում ավելի կազմակերպված կառավարություն կստեղծվի: Ներկայիս կառավարությունը, համենայն դեպս, արել է, ինչ կարողացել է ու ինչպես կարողացել է», – հայտարարել է Յացենյուկը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս