Բաժիններ՝

Գյումրիում գնացքի տակ երիտասարդ տղա է ընկել ու մահացել. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի մուտքի մոտ՝ Երեւանյան խճուղու հատվածում գնացքի տակ է ընկել մի երիտասարդ ու մահացել: Այս տեղեկությունը մեր լրագրողի հետ զրույցում հաստատել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը:

«Ասում են գնացքն անցել է վրայով, ոտքն է կտրվել ու մահացել է, հիմա փրկարարները դեպքի վայրում են, աշխատում են, այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չէ», –ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշեց փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:

Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-իլրագրողը դեպքի վայրից, ոստիկաններն ու իրավապահ ոլորտի մյուս մասնագետները հիմա փորձում են պարզել երիտասարդի ինքնությունը: ԳԱԼԱ-ի թղթակիցը զրուցել է նաեւ դեպքի ականատեսներից մեկի՝տիկին Սանդուխտի հետ, ով պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Տիկնոջ խոսքերով, տղան ոչ թե երկաթուղին հատելիս է եղել, այլ ուղիղ շարժվել է դեպի գնացքը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս