ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության 1/3-ն աղքատության մեջ է. Հայաստանը 87-րդ տեղում է

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ աշխարհում ավելի քան 2.2 միլիարդ մարդ ապրում է աղքատության մեջ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի զեկույցում: ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 1.2 միլիարդ մարդ ապրում է՝ օրական վաստակելով 1.25 դոլար կամ ավելի պակաս:

Մոտ 1.5 միլիարդ մարդ 91 երկրում հարկադրված է պայքարել առողջապահության, կրթության ոլորտներում ու կենսապայմաններում զրկանքների դեմ: Աղքատությունից տուժող 842 միլիոն մարդ մշտապես քաղցած է, ինչը կազմում է համաշխարհային բնակչության 12 տոկոսը:

Զեկույցի համաձայն, 800 միլիոն մարդ գտնվում է աղքատության շեմին, աշխարհի մարդկանց 80 տոկոսը չի ստանում սոցիալական նպաստներ, գործազրկության գծով ապահովագրումներ ու թոշակներ: Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների հնգյակում ընդգրկվել են Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Նիդերլանդներն ու ԱՄՆ-ը:

Հայաստանը 187 երկրների թվում զբաղեցրել է 87-րդ տեղը, Ռուսաստանը  57-րդ տեղը, Ադրբեջանը՝ 76-րդ տեղը, Վրաստանը՝ 79-րդ տեղը, Իրանը՝ 75-րդ տեղը, Թուրքիան՝ 69-րդ տեղը, Բելառուսը՝ 53-րդ տեղը, Ղազախստանը՝ 70-րդ տեղը, Ուկրաինան՝ 83-րդ տեղը:

Տեսանյութեր

Լրահոս