Բաժիններ՝

Ճապոնիայում ուժգին շոգի պատճառով նախորդ շաբաթվանից հոսպիտալացվել է ավելի քան 4000 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում ուժեղ շոգի պատճառով զոհվել է մեկ մարդ: Եվս առնվազն 735 մարդ ջերմային հարվածներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս մասին հայտնել է Ճապոնիայի կենտրոնական հրշեջ վարչությունը, որն իրականացնում է ԱԻՆ-ի ու շտապօգնության գործառույթներ: Նրա տվյալներով՝ նախորդ շաբաթվանից սկսած՝ ողջ երկրում շոգի հետևանքով հոսպիտալացվածների թիվն արդեն անցել է 4000-ից:

Ուժեղ շոգը (ջերմաստիճանը կայուն չի իջնում 30 աստիճանից) հաստատվել է Ճապոնիայի տարածքի մեծ մասում: Տոկիոյում այն կազմում է 33 աստիճան, իսկ Նիիհամ քաղաքում՝ 37 աստիճան: Ճապոնիայի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս օգտագործել մեծ քանակությամբ ջուր և փողոց դուրս չգալ բաց գլխով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս