Բաժիններ՝

Ստեփանավան-Վանաձոր թունելից խողովակներն ապամոնտաժվել և հեռացվե՞լ են (տեսանյութ)

Այսօր Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց, որ Ստեփանավան-Վանաձոր թունելից խողովակներ են ապամոնտաժվել և հեռացվել:

«Էս պահին թունելը բաց է, փակվել էր պրոֆիլակտիկ աշխատանքների համար: Հնարավոր է՝ խողովակներ հեռացվել են, հետևեք մեր նախարարության կայքին»,- ասաց նա:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կարգադրությա՞մբ է թունելը փակվել, Ա.Առաքելյանը հայտարարեց, թե նման բան հնարավոր չէ. «Եթե փակվել է, ապա՝ պլանային վերանորոգման համար»:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, Ստեփանավան-Վանաձոր թունելը փակում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, որպեսզի հանի ջրահեռացման խողովակները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս