Բաժիններ՝

Զարգանում է աղետների բժշկությունը

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության կողմից շարունակում է իրականացվել «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագիրը։

Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության (SDCA) ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի 3-րդ փուլի ընթացքում աղետների բժշկության հրահանգիչի վերապատրաստման դասընթացներ են անցել Սյունիքիմարզի 100 և Գեղարքունիքի 80 բուժաշխատողներ:

«Արձագանք. բուժմիավորումներ» ծրագրի երեք փուլերի ընթացքում վերապատրաստված բուժանձնակազմի հետ Տավուշի մարզի ԱԻՆ ՓԾ ՀՓՋ-ների և Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի քաղաքային բուժհաստատությունների վերապատրաստված բուժանձնակազմի հետ անցկացվել է 4 ուսումնավարժանք և Վայոց Ձորի Եղեգնաձորի ՀՓՋ-ի և Վայքի, Եղեգնաձորի քաղաքային բուժհաստատությունների վերապատրաստված բուժանձնակազմի հետ 1 ուսումնավարժանք, Գեղարքունիքի մարզի ԱԻՆ ՓԾ ՀՓՋ-ների և Գյումրիի, Ամասիայի, Աշոցքի, Արթիկի և Մարալիկի քաղաքային բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ անցկացվել է 5 ուսումնական վարժանք, Լոռու մարզի ԱԻՆ ՀՓՋ-ների և Ալավերդու, Վանաջորի, Ստեփանավանի և Սպիտակի բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ անցկացվել է 4 ուսունական վարժանքներ, Սյունիքի մարզի ԱԻՆ ՀՓՋ-ների և Կապանի, Մեղրու, Գորիսի և Սիսիանի բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ անցկացվել է 4 ուսումնական վարժանք և Գեղարքունիքի մարզի ԱԻՆ ՀՓՋ-ների և Ճամբարակի, Սևանի, Գավառի և Մարտունու բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ անցկացվել է 4 ուսումնական վարժանք:

Համատեղ ցուցադրական վարժանքներ են իրականացվել ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու ՀՓՋ-ի և Մարտունու Բուժհաստատության, ինչպես նաև Դիլիջան քաղաքի ՀՓՋ-ի և Բուժհաստատության հետ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս