Իրանի ԱԳՆ-ը Եգիպտոսին կոչ է արել բացել «Ռաֆահ» սահմանային անցակետը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսը պետք է բացի «Ռաֆահ» սահմանային անցակետը՝ պաղեստինցիներին օգնություն ուղարկելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:

Նա վստահություն է հայտնել, որ այդ անցակետի միջոցով Գազայի հատված համայն աշխարհից պաղեստինցիների համար հավաքված հումանիտար օգնություն ուղարկելն անկասկած կօգնի անպաշտպան մարդկանց, որոնք տառապում են մշտական հրետակոծություններից և ապրում են ճգնաժամային պայմաններում:

Աֆհամն ընդգծել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հրամանով արդեն իսկ Եգիպտոս է ուղարկվել Գազայի բնակիչների համար նախատեսված իրանական մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը: Խոսքը գնում է սննդամթերքի ու դեղորայքի մասին:

Տեսանյութեր

Լրահոս