Վրաստանը պետք է շարունակի Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությունը. Գարիբաշվիլի

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ունի հնարավորություններ, որպեսզի Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները դառնան ավելի կառուցողական:

Նա հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում տեղի է ունեցել երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպումը, որն անցել է հաջող և դրական պայմաններում.

«Ավելին, տեղի է ունեցել նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հարցերով վրացի և ռուս փորձագետների հանդիպում: Վրաստանը պետք է շարունակի կառուցողական երկխոսությունը տվյալ ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս