Բաժիններ՝

Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Մասնակի զորահավաքի մասին» օրենքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Մասնակի զորահավաքի մասին» օրենքը, որն այսօր հրապարակվել է Գերագույն ռադայի պաշտոնական տեղեկագրում: Փաստաթղթի տեքստի համաձայն, օրենքն ուժի մեջ է մտնում դրանում հրապարակվելուց հետո:

Ուկրաինայի Գերագույն ռադան տվյալ օրենքն ընդունել է հուլիսի 22-ին, դրա ընդունման օգտին քվեարկել էր 232 պատգամավոր: Գերագույն ռադայում ներկայացնելով փաստաթուղթը՝ Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին չի հայտնել ռեզերվիստների ստույգ քանակը, որոնց պլանավորած է զորակոչել:

Փաստաթղթին կից բացատրագրում ընդգծված է, որ մասնակի զորահավաքի մասին որոշում ընդունելը պայմանավորված է Ուկրաինայի տարածքում ահաբեկչական երևույթների տարածմամբ, որոնք հանգեցնում են խաղաղ բնակչության, զինծառայողների ու իրավապահների կործանմանը: Դրանում նաև նշված է, որ զորահավաքն անցկացվում է 45 օրվա ընթացքում՝ համապատասխան հրամանի ուժի մեջ մտնելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս