Բաժիններ՝

«Բոլորը էդ Յուվեցի Կարոյի դուդուկի տա՞կ են պարում». Վալերի Հովհաննիսյանի մայր բողոքում է (տեսանյութ)

Վերնիսաժի տարածքում մայիսի 17-ին ծանր վիրավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանն, այսօր կառավարության շենքի առջև պահանջում էր ազատ արձակել իր որդուն: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի՝ Գոռ Առաքելյանի, կրակոցներից որովայնի շրջանում վիրավորված Վ.Հովհաննիսյանը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում:

«Հույսս դրել եմ նախագահի վրա, տեսնենք՝ ինչ կանի: Ամեն կերպ ուժ են գործադրում, որ սենց ցուցմունք տա իմ երեխան: Իմ երեխան ցուցմունք տվող չէ, Յուվեցի Կարոն թող լավ իմանա ու մոռանա իմ երեխու մասին: Էս ի՞նչ ծուղակ մենք ընկանք»,- ասաց Լ.Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ առանց բժշկի թույլտվության, կիսամեռ վիճակում Վալերիին 1-ին հիվանդանոցից տեղափոխել են առաջին ատյանի դատարան, որտեղ 4 ժամ անընդմեջ դատավարության է մասնակցել:

«Բոլորը էդ Յուվեցի Կարոյի դուդուկի տա՞կ են պարում, չեմ հասկանում: Դե թող գնա նախագահի տեղը նստի, թող գնա վարչապետի տեղը նստի»,- ասաց Լ.Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս