Բաժիններ՝

Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչության ղեկավարին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դենիզ Դուրանին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համատեղ գործունեությանը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր:

Միևնույն ժամանակ Քարվաճառում գերեվարված դիվերսանտների հարցով ԿԽՄԿ-ի հետ բանակցություններ է վարել Ադրբեջանի՝ փախստականների ու հարկադիր վերաբնակների հարցերով պետական հանձնաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս