Բաժիններ՝

ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել դեպի Իսրայել ավիաչվերթների վրա դրված արգելքը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) չեղյալ է հայտարարել սեփական ավիաընկերությունների վրա դրած արգելքը՝ կապված Թել-Ավիվի «Բեն-Գուրիոն» օդանավակայան չվերթներ կատարելու հետ:

FAA-ն հայտարարել է, որ կազմակերպության մասնագետներն այդ որոշումն ընդունլիս խորհրդակցել են ԱՄՆ-ի կառավարության հետ: Նրանք միասին գնահատական են տվել Իսրայելում տիրող իրավիճակին և մանրակրկիտ ուսումնասիրել են նոր տեղեկատվությունը, ինչպես նաև Իսրայելի կառավարության ձեռնարկած նոր քայլերը՝ ուղղված քաղաքացիական ավիացիայի համար պոտենցիալ ռիսկերի մեղմացմանը:

FAA-ն դեպի Իսրայել ամերիկյան ավիաընկերությունների չվերթների վրա 24-ժամյա արգելք էր դրել հուլիսի 22-ին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրանից հետո դիմել էր ամերիկյան կողմին՝ խնդրելով չեղյալ հայտարարել այդ արգելքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս