Բաժիններ՝

ԱՄՆ դեսպանատունը՝ դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է

* * *

Մենք հարցումներ ենք ստանում դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ: Մենք դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չենք, բայց առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ թռիչքների անվտանգության մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
Ամերիկայի քաղաքացիները, ովքեր ճանապարհորդելու են Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղյակ լինեն, որ Պետդեպարտամենտը հրապարակել է ճամփորդական զգուշացում Ռուսաստանի համար, որի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ՝http://www.travel.state.gov/content/passports/english/alertswarnings/russia-travel-alert-events-in-ukraine.html
ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այցելելու են կամ բնակվում են Հայստանում, խրախուսում ենք գրանցվել «Պետդեպարտամենտի խելամիտ ճանապարհորդների գրանցման» STEP ծրագրում՝ https://step.state.gov/step: Այս ծրագրում գրանցվելը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալ Պետդեպարտամենտի անվտանգության զգուշացումները և մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ ԱՄՆ հյուպատոսությանը հնարավորություն է տալիս կապվել ձեր հետ արտակարգ իրավիճակներում: Եթե դուք ինտերնետ կապ չունեք, ապա պարզապես գրանցվեք մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս