Բաժիններ՝

Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել (լրացված)

Հուլիսի 23-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի վերելակը 7-րդ հարկից պոկվել, ընկել է և արգելափակվել 2-րդ հարկում, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վերելակի ճոպանը դուրս է եկել անիվից, ինչի հետևանքով վերելակը սահել է ցած: Հրշեջ-փրկարարները վերելակի ծառայության աշխատակցի հետ համատեղ 1994 թ. Է. Հ.-ին անվնաս դուրս են բերել վերելակից:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս