Բաժիններ՝

Արա Ղազարյան. Եթե իշխանությունները ճիշտ իրազեկեին, մարդիկ գուցե դեմ չլինեին կուտակային համակարգին

Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո էլ առկա է խտրական, տարբերակված մոտեցում նույնանման վիճակում գտնվող անձանց նկատմամբ: Պետական համակարգում աշխատող երիտասարդներն այսօր արդեն պարտադիր վճարում են կուտակային, կամ նոր ձևակերպմամբ «նպատակային սոցիալական վճար», իսկ մասնավոր համակարգում աշխատողներից միայն երեք տարի հետո կկատարեն պարտադիր վճարումները:

Այսօր Արմավիրի մարզի զարգացման կենտրոնում Մեդիա կենտրոնի նախաձեռնած՝ կուտակային կենսաթոշակային համակարգի, օրենսդրական կարգավորումների և գործնական կիրառության շուրջ քննարկման ընթացքում մասնագիտական պարզաբանումներ ներկայացրեցին իրավաբան Արա Ղազարյանը և տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Քննարկմանը մասնակցում էին նաև Արմավիրի երիտասարդության, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր ոչ միայն հացեր ուղղեցին բանախոսներին, այլ նաև իրենց տեսակետներն ու մեկնաբանությունները փոխանցեցին:

Մարդու իրավունքների և սահմանադրության տեսանկյունից ստեղծվել է կազուսային իրավիճակ

Իրավաբան Արա Ղազարյանի պարզաբանմամբ ՀՀ Կուտակային կենսաթոշակների մասին օրնեքով ստեղծվել է այնպիսի համակարգ, որտեղ անձը իր հայեցողությամբ չի տնօրինում իր գույքը: Արդյո՞ք Սահմանադրական դատարանի որոշումից, ապա նաև կատարված օրենսդրական փոփոխությունից հետո այդ կազուսը չկարգավորվեց, երբ կուտակայինը դարձավ նպատակային սոցիալական վճար, հարցը չլուծվե՞ց:

Քննարկման ժամանակ հնչած հարցին Արա Ղազարյանի պատասխանեց, որ «նոր օրենքով նպատակը և միջոցն իրար հետ չեն համընկնում: Եվրոպական կոնվենցիան այդ հարցին շատ հաճած է անդրադառնում, պետք է նպատակի և միջոցի միջև լինի ռացիոնալ կապ, այսինքն միջոցը պետք է ծառայի նպատակին և այդ նպատակի համար ստեղծված լինի»:

Խտրական մոտեցում

Երիտասարդ տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքով «պետությունը նպատակ ունի ստեղծել երկար փողեր` ֆինանսական շուկան զարգացնել: Տնտեսագետի խոսքով, իհարկե, կան դրական մոտեցումներ, սակայն կան նաև լուրջ թերություններ, որոնցից մեկն էլ հենց խտրական մոտեցումն է, մասնավորապես օրենքում, բոլորովին վերջերս, կատարված այն փոփոխությունն, պարտադիր կուտակային համակարգի առաջին փուլին մասնակցում են 1996 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երիտասարդները, ովքեր նոր են մտնում աշխատաշուկա:

Կա լրացուցիչ իրազեկման անհրաժեշտություն

Քննարկման ընթացքում իրավաբան Արա Ղազարյանը շեշտեց նաև, որ հատկապես մարզերում, ոչ բոլորն են հստակ պատկերացնում ներդրված համակարգի առավելությունները, իրենց անելիքը, թե ինչպես պետք է կուտակեն իրենց գումարը հիմնադրամներում, ինչպես պետք է հիմնադրամ ընտրեն, այսինքն չնայած հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում կատարված աշխատանքին, միևնույն է երիտասարդները լավ իրազեկված չեն: «Եթե իշխանությունները ճիշտ իրազեկեին, մարդիկ գուցե դեմ չլինեին կուտակային համակարգին»,- ասաց Արա Ղազարյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս