Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ վարժանքներ կանցկացնեն Կասպից ծովում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության առափնյա պաշտպանության С001 պարեկանավը մեկնել է ռուսական Մախաչկալա նավահանգիստ:

Նավի անձնակազմը վաղը Կասպից ծովում ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցի վարժանքներին: Վարժանքները միտված են լինելու Կասպից ծովի կենսապաշարների պահպանմանը:

Ադրբեջանական նավի հետ միասին բաց ծով դուրս կգա ևս 4 ռազմանավ, որոնցից երկուսը մոտորանավակներ են: Ընթացիկ տարվա սեպտեմբերին պլանավորված է մերձկասպյան 5 երկրի կողմից ծովային կենսապաշարների պահպանման մասին համաձայնագրի ստորագրում:

Տեսանյութեր

Լրահոս