Բաժիններ՝

Boeing 777-ում զոհվածների դիակներով առաջին ինքնաթիռը Խարկովից մեկնել է Էյնդհովեն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Ուկրաինայի տարածքում կործանված մալայզիական օդանավի զոհերի դիակներն առաջին ինքնաթիռով ուղարկվել են Նիդերլանդներ: 16 դիակներով օդանավը Խարկովից մեկնել է Էյնդհովեն: 24 դիակով ավստրալական օդանավն Էյնդհովեն կմեկնի ավելի ուշ:

Դիակները Խարկովից կհասցվեն նաև Ամստերդամ: Էյնդհովի օդանավակայանում կանցկացվի սգո արարողություն, որին մասնակցելու են Նիդերլանդների թագավոր Վիլեր Ալեքսանդրը, թագուհի Մաքսիման և վարչապետ Մարկ Ռյուտեն, ինչպես նաև զոհվածների հարազատներն ու այլ երկրների ներկայացուցիչներ:

Նիդերլանդներում այսօր սուգ է հայտարարվել: Կործանված օդանավի «սև արկղերը» Կիևից ICAO-ի վերահսկողությամբ բերվել են Մեծ Բրիտանիա: Նախօրեին համապատասխան տեխնիկական արձանագրություն է ստորագրվել Նիդերլանդների, Մալայզիայի, Ուկրաինայի ու ICAO-ի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս