Բաժիններ՝

Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով

Հուլիսի 23-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի արտաքին պատով անցնող գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.08-ին, մարվել` 13.13-ին: Մասամբ այրվել է բնակարաններից մեկի խոհանոցի պատուհանը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս