Բաժիններ՝

ՌԴ-ը ԵՄ-ին է հանձնել մալայզիական օդանավի կործանման մասին իր ՊՆ-ի բոլոր տվյալները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը ԵՄ-ին է հանձնել Ուկրաինայում մալայզիական Boeing օդանավի կործանման մասին իր ՊՆ-ի բոլոր տվյալները: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

Նա ընդգծել է, որ այդ տվյալներն իրենք փոխանցել են երեկ՝ ռուսերեն ու անգլերեն լեզուներով գրավոր տեսքով: Չիժովը հավելել է, որ իրենք ԵՄ-ի կողմից չեն ստացել դրա նկատմամբ որևէ արձագանք, և որ դրան արձագանքել է միայն ԱՄՆ-ը, և որ այդ արձագանքի բնույթը եղել է կանխատեսելի:

Չիժովը մանրամասնել է, որ ԱՄՆ-ը կասկածի տակ է դրել ռուսական տվյալները, ինչը և ԱՄՆ-ի իրավունքն է: Դրա հետ մեկտեղ Չիժովը նկատել է, որ ԱՄՆ-ը, սակայն, ցայժմ չի ներկայացրել ռուսական տվյալները հերքող ապացույցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս