Բաժիններ՝

Ջոն Քերին ժամանել է Թել Ավիվ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Իսրայել, ուր փորձելու է համաձայնեցնել իսրայելական բանակի ու պաղեստինյան խմբավորումների միջև հրադադարի պայմանները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Նրա խոսքերով՝ Ջոն Քերին Թել Ավիվ է ժամանել այսօր առավոտյան: Փսակին հավելել է, որ Քերին այցելելու է նաև Երուսաղեմ, Արևմտյան ափ և հանդիպումներ է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվն անցել է 650-ից: Իսրայելն իր հերթին կորցրել է 29 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս