«Միկացեմենտն» արդեն նոր սեփականատեր ունի. «Ժողովուրդ»

«Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը գործարանը գնել է ու շատ շուտով պատրաստվում է այն գործարկել: Իհարկե, Գ. Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ընդամենը միջնորդել է, որ իր մոսկվայաբնակ ընկերները գնեն գործարանն ու աշխատեցնեն, սակայն միաժամանակ խոստովանեց, որ անձամբ է հետևելու գործարանի աշխատանքներին. «Ղեկավար կարող է ես չլինեմ, բայց իմ հսկողության տակ կլինի, որպեսզի այն նույն վիճակին չարժանանա, ինչին որ արժանացել էր»:

ՊՆ նախկին փոխնախարարը հավելեց նաև, որ գործարանի նոր սեփականատերերը պատրաստվում են մարել գործարանի պարտքերն ու վճարել կուտակված աշխատավարձերը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս