Բաժիններ՝

Ցուկերբերգը մեկ օրում աղքատացել է 192 միլիոն դոլարով. Օրվա հաջողակները և անհաջողակները՝ ըստ Forbes-ի

Բաժնետոմսերի բորսայական արժեքի նվազման արդյունքում՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր և սեփականատեր Մարկ Ցուկերբերգի կարողությունը մեկ օրում նվազել է 191.9 միլիոն դոլար։ Այս մասին նշվում է Forbes հանդեսի Real-Time Billionaires հավելվածում, որը գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության փոփոխությունը իրական ժամանակում։

Ցուկերբերգի կարողությունն այս պահին գնահատվում է 30.5 միլիարդ դոլար և նա Forbes-ի՝ ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 21-րդ հորիզոնանականը։
Իսպանացի Ամանսիո Օրտեգան օրվա անհաջողակների ցուցակում երկրորդն է։ Նրա կարողությունը նվազել է 184.8 միլիոն դոլարով։ Սակայն 78-ամյա Օրտեգան դժվար թե շատ տխրի, քանի որ շարունակում է մնալ աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդը՝ 63.3 միլիարդ դոլար կարողությամբ։

Իսկ օրվա հաջողակը չինացի Շի Յուժուն է։ Նա Giant Interactive ինտերնետային խաղերով զբաղվող ընկերության հիմնադիրն է և սեփականատերը։ Շի Յուժուին պատկանող բաժնետոսերի գների աճը նրան մեկ օրում հարստացրել է 1.6 միլիարդ դոլարով։ Forbes-ի ցանկում նա այս պահին 559-րդն է՝ 3.1 միլիարդ դոլար կարողությամբ։

millioners

Քնարիկ Ջալաթյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս