«Ադրբեջանը հանդես է գալիս որոշակի ինքնահաստատման կոմպլեքսների անհաջող փորձերով». Ալեքսանդր Մարգարով

«Եթե մենք խոսում ենք տարածաշրջանի մասին նեղ իմաստով` երկկողմանի հարաբերությունների տեսանկյունից (Հայաստան-Ադրբեջան), պարզ է դառնում, որ շարունակվելու է բանակցային գործընթացը, լինելու են սադրանքներ, բայց մոտակա ժամանակում, այս ամենից դուրս գալու ելքը (խոսքը վերաբերում է պայմանագրին կամ կամ հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի համաձայնությանը) դեռևս հեռու է իրականացումից: Սովորաբար այսպիսի կոնֆլիկտները գտնում են իրենց լուծումները հիմնականում արտաքին ազդեցությամբ, երբ երկու կողմերը փորձում են համաձայնության գալ արտաքին միջավայրի շրջանակում, բայց այսօր միջազգային հանրության կողմից հարցին միջամտելու պատրաստակամություն ու վճռականություն չենք տեսնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով տարածաշրջանում լարված վիճակի մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Նա նշեց, որ ադրբեջանական կողմի ակտիվացումը ուղղակի շարունակվող քաղաքական դրսևորում է, և Ադրբեջանը հանդես է գալիս որոշակի ինքնահաստատման կոմպլեքսների անհաջող փորձերով:

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնետեսական միությանը, նա պատասխանեց. «Այն հարցերը, որոնք առնչվում են Հայաստանի անդամակցությանը, առաջին հերթին վերաբերում են տնտեսական առավելություններին ու ճանապարհային քարտեզներին, որը ասոցացվում է և՛ սահմանի բացակայության հետ, և՛ այն էքսպորտային-պորտային իրավիճակի, որի մեջ գտնվում է Հայաստանը: Իսկ երկրորդը քաղաքական էլեմենտն է:

Կարող եմ ենթադրել, որ խոսքը գնալու է ոչ ֆորմալ պրակտիկայի մասին` հայաստանյան և ղարաբաղյան սահմանի վրա, որը, ըստ էության, հանդես է գալու որպես պոտենցիալ էլեմենտ, որի շրջանակներում Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: Վստահ չեմ` կլինե՞ն սահմանակետեր, թե՞ ոչ, բայց ֆորմալիզացման տեսանկյունից` հայաստանյան կողմը հանդես է գալու որպես այս միության անդամ և ինչ-որ կերպ սեփական սահմանի վրա պետք է ցույց տա այդ սահմանների առկայությունը»:

Կարդացեք նաև

Իսկ այն հարցին՝ անդամակցության ձգձգման պատճառը արդյոք քաղաքական գործոնը չէ՞, Ալեքսանդր Մարգարովը պատասխանեց. «Չի կարելի միայն մեկ գործոն առանձնացնել, որով պայմանավորված ստորագրումը հետաձգվում է: Նախապես հայտարարված էր, որ մինչև ամառ կլինի փաստաթղթի ստորագրումը և այն գտնվում է տեխնիկական համաձայնեցման փուլում: Սկզբունքորեն ենթադրվում է, որ ոչինչ չի ենթարկվել փոփոխության: Թե արդյո՞ք այս տեխնիկական հարցերը իրենց մեջ ներառում են քաղաքական տեխնիկական հարցերը ևս, դա արդեն մնում է ֆոնից դուրս: Կողմերը պետք է հասնեն փատաթղթի այն ձևին, որն ընդունելի է բոլորի կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս