Կենարար կասկենին

Բուժիչ նամակներ

Սկիզբը` այստեղ.

Տարբեր առիթներով գրել եմ հնագույն հայկական և կելտական ծագում ունեցող ազգերի չորս հիմնական տոների ժամանակային ընդհանրության մասին։
Կելտական օրացույց-գուշակարանում այդ տոներին համապատասխանում են Մայրի և ձիակասկ ծառատեսակները։ Ձիակասկի վերաբերյալ հրապարակված է տեսանյութ, որը կցել եմ «ծառերի ձայների արձագանքը հայոց Այբուբենում» հոդվածին։

Մայրին, կասկենին, ձիակասկենին և հնագույն շումերական էպոսը

Կարդացեք նաև

Էպոսում շարադրված է շումերական քաղաքներից մեկի արքա, երկու երրորդով` Աստված, իսկ մեկ երրորդով` մարդ` դյուցազն Գիլգամեշի կյանքի պատմությունը։

Նախ` կուզեի ստուգաբանել բառը, ըստ հայոց այբուբենին համապատասխանող տառանշանների կարգաթվերի` Գիլգամեշ` 3+11+12+3+1+20+5+23=78։
78-ը` լուսնոսկու, նույնն է` պլատինիումի ատոմային թիվն է։
Գիլգամեշն ընկերանում է հողաշեն դյուցազն Էնկիդուին, ում հետ գնում են մայրուտներով ծածկված բարձր լեռները` նպատակ ունենալով նվաճել անտառը և լեռները։ Նրանց հաջողվում է սպանել անտառի տիրակալ Խումբաբային։

Մայրիների լեռան վրա էր գտնվում երկնային աստվածների բնակավայրերը` Իրնինիի նվիրական սուրբ տաճարը, ով ձայն տվեց և հրամայեց հսկաներին վերադառնալ իրենց` Ուրուկ քաղաքը։ Այս դեպքից հետո մեծ աստվածներ Անուն, Էնլիլը, Էան և երկնային Արև-աստված Շամաշը խորհուրդ են անում և որոշում, որ Էնկիդուն պետք է պատժվի։ Դյուցազնը հիվանդանում և 12 օրից մահանում է, իսկ 8 օր անց Գիլգամեշը կազմակերպում է ընկերոջ թաղումը, ով իրեն ծուռ էր անվանում։ Գիլգամեշը որոշում է գտնել իր նախահայր անմահ Ուրնապիշտիմին, ով մահկանացուի որդի էր, և իմանալ նրանից անմահության գաղտնիքը։

Նա կարողանում է անցնել Մաշու լեռան Արևի դռներով և մոտենում է աստվածների պարտեզին, ուր «Դարավոր մայրիներուն և կասկենիներուն վրայեն կախված ազնիվ քարերը կշողշողային»։
Պարտեզի պահապան և ջրերի դիցուհի Սիդուրին խորհուրդ տվեց գտնել իր նախահոր ծառա և նախկին նավավար Ուրշունաբիին, քանի որ միայն նա կարող էր նավարկել մահվան ջրերի վրայով դեպի ծովի հակառակ ափը, ուր բնակվում էր Ուրնապիշտիմին` իր բարի կնոջ հետ. «Ուրշունաբին և Գիլգամեշը 1 ամսվան և տասնևհինգ օրվան (1+2+3գ+9=45) ճանապարհը միայն 3 օր կտրեցին երկուքը միասին և հասան մահվան ջրերին, որը հաղթահարելու համար նրանք սպառեցին 60 կանգուն երկարությամբ 120 փայտե ձող։

Նախահայրը հեռվից նկատեց իր և Գիլգամեշի նմանությունը։
Ուրնապիշտիմին ասաց.

– Աստվածներուն գաղտնիքը կուզեմ հայտնել քեզի։ Անշուշտ գիտես Շուրրիպակ քաղաքը, որ Եփրատի ափը կգտնվի։ Ան շատ հին քաղաք մըն էր, ուր աստվածները կը բնակին։

Եվ այդ, աստվածները կորոշեն` ահավոր ջրհեղեղ մը ընել։ Ինձ երկնքեն լուր տրվեցավ։ Տունդ քանդիր, տանիքով տապան մը շինե, հարստությունդ թող և կյանքդ փրկիր, հոգիդ ազատե։ Ամեն տեսակ կենդանի նավիդ մեջ վերցուրգ

Ամբողջ օր մը փոթորկաբեր հարավային քամին փչեց, ջուրերուն տակ թաղեց լեռները` խեղդամահ ընելով մարդկությունը։ Աստվածներն ալ այս ահեղ ջրհեղեղեն սարսափեցան, Անուի երկինքը բարձրացան։

Յոթերորդ օրը վիշապ հողմը տեղի տվավ և ջրհեղեղը վերջացավ, 12 երկժամեն կղզի մը երևան ելավ։ Այնտեղ, Նիսիր լեռան մոտ հանգչեցավ տապանը և չկրցավ այլևս տեղեն շարժիլ… Յոթերորդ օրը աղավնի մը տապանեն դուրս արձակեցի, ցամաք չգտնելով վերադարձավ։ Հետո ծիծեռնակ մը արձակեցի, ան ալ ցամաք չգտավ։ Ագռավ մը դուրս արձակեցի, ան ցամաքը գտավ, չվերադարձավ։ Տապանեն մարդիկ և անասունները դուրս արձակեցի և չորս հովերուն հանձնեցի։ Զոհ մը ըրի և լեռան գլուխը հատիկ ցանեցի` մրտենի, խնկեղեն և մայրի ծխեցի։

Աստվածները վերեն հոտը առին, մատաղին շուրջը հավաքվեցան։ Ինձ և կինս աստվածներուն հավասար կարգեցին և գետաբերանին մոտ բնակեցուցին»։
Իր բարի կնոջ հորդորով Ուրնապիշտիմին բացեց ևս մեկ գաղտնիք. «Այո, անծանոթ, կենարար բույսի մը տեղը պիտի ըսեմ քեզի, որուն արմատները և ճյուղերը փշատիի կը նմանին և վարդենիի նման կխայթեն ձեռքդ։ Եթե կրնաս այս հրաշագործ բույսին տիրանալ, որ Եփրատի ջուրերուն մեջ կաճի, մշտնջենապես երիտասարդ կը մնաս։
Գիլգամեշը գտավ և արմատով հանեց բույսը։ Նա չկերավ «երիտասարդացնող» հրաշագործ կասկենիին պտուղեն, քանի որ որոշել էր տանել այն Ուրուկ։ (Ի դեպ, բառը շումերերենում հնչել է նույն կերպ)։

Երբ ծովը անցան, Գիլգամեշը զով ջուրով լեցուն ավազան մը տեսավ, մեջը նետվեցավ։ Օձ մը այդ դյութական բույսին հոտը առնելով, գաղտագողի սողաց, ջուրեն դուր ելավ և այդ կենարար բույսը գողցավ, կերավ ու վերադարձին շապիկը փոխելով երիտասարդացավ»։

Մաշտոց և Գիլգամեշ
Մաշտոց-20+1+23+31+24+33=132։
132 թիվը կարելի է բաղդատել տարբեր գումարելիների, որի արդյունքում այբուբենի տառանշանների շրջանաձև դասավորության դեպքում կստացվեն տարբեր երկրաչափական պատկերներ։ Հին Հայաստանում և միջնադարում տարածված սրբազան քառակուսին կստացվի, եթե 132-ը գրեք 66+66 գումարի տեսքով։ Գրվածքը, հավանաբար, ունի շատ կարևոր իմաստ.

1. 6-զ, որի կարգաթիվը 6 է, համապատասխան բույսը` մայրի, բովանդակային իմաստը (ըստ Պողոս Պողոսյանի)` «զորավոր»։

2. 60-կ, կարգաթիվը` 15, բույսը` կասկենի, իմաստը` «կենսականաց»։

3. 600-ո, 24, մայրի, «ոգեշունչ»։

4. 6000-ց, 33, կասկենի, «ցանկալի» (6+15+24+33=78)։
Գիլգամեշի նպատակն էր` գտնել «զորավոր կենսականաց ոգեշունչ ցանկալին»։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս