Բաժիններ՝

Մարտական գործողություն` նկարահանված Հայաստանի և Ադրբեջանի կողմից (տեսանյութ)

Օգտատեր Ռաֆայել Եսայանը վերջերս մի հետաքրքիր տեսանյութ է տեղադրել YouTube սոցիալական ցանցում, որը պատմում է 1993 թվականի մարտին Սարսանգի ջրամբար տանող կիրճում տեղի ունեցած մարտական գործողության մասին։

Ուշագրավն այն է, որ Ռ. Եսայանը համադրել է նույն գործողության մասին նույն ժամանակ նկարահանված երկու տեսանյութ. մեկը  նկարահանված է հայկական կողմից, մյուսը ադրբեջանական։

Տեսանյութը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել հայ և ադրբեջանցի զինվորականների գործողությունների (և ոչ միայն գործողությունների) մասին։

Ուշադրություն դարձրեք, թե ադրբեջանական կողմից նկարահանումն իրականացրած ռուսալեզու մեկնաբանը ինչպես է խոսում «ամիսներով չլողացած և ի սկզբանե մահու չափ վախեցած» մոտ հիսուն ազերի զինյալների մասին.

«Զինվորական համազգեստ հագած վարորդների, հովիվների և սովխոզի հաշվապահների ամբոխը, որը չգիտես ինչու գումարտակ է կոչվում, շատ հարմար խմբվել է մի տեղում՝ հայտնվելով կրակահերթերի թիրախում»։

Տեսանյութում ակնհայտ երևում է ադրբեբանջիների խուճապը, անկազմակերպվածությունը, հրամանատարների անիմաստ գործողությունները։

Երբ տեսանյութի հեղինակը հարցնում է ադրբեջանցիների սպաներից մեկին՝ ինչո՞ւ են նրանք խուճապի մեջ, չէ՞ որ զինվորներ են, հնչում է հետևյալ պատասխանը՝ ի՞նչ զինվորներ…

Ինչպես նշվում է, այս մարտում ադրբեջանցիները տվել են 17 զոհ և 40 վիրավոր։ Ընդ որում, սպանվածների դիակները թողել են և փախել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս