Բաժիններ՝

Հղիության ընթացքում վարակներն ու դրանց վտանգավորությունը

aroxj.am-ը գրում է. Ապագա մայրերը նախևառաջ պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը: Նույնիսկ մինչև հղիության պլանավորումը պետք է հետազոտվել՝ հասկանալու համար ներքին վարակների խնդիրը կա թե ոչ: Հետազոտությունները հետևյալն են՝ խլամիդա, տոկսոպլազմա, հերպես, ցիտոմեգալովիրուս: Բանն այն է, որ այս ինֆեկցիաները կարող են առաջանալ աննկատ և կինը հնարավոր է չիմանա, որ խնդիր ունի: Միաժամանակ հղիության ընթացքում մանրէները բացասական ազդեցություն են ունենում պտղի վրա՝ առաջացնելով մի շարք խնդիրներ, ուստի կարևոր է այս հիվանդությունները հայտնաբերել վաղ շրջանում և բուժվել: Կա ևս մեկ վարակ, որից մասնավորապես պետք է զգուշանան հղիները: Խոսքը կարմրախտի մասին է:

Չպլանավորված հիության դեպքում ևս կնոջը նշանակում են մի քանի հետազոտություններ՝ սեռական և թանքնված վարակների համար: Պետք չէ խուճապի մատնվել այն ժամանակ,երբ հետազոտություններից որևէ մեկի պատասխանը լինի բացասական:

Լիլիթ Կարապետյան
Ամբողջությամբ՝ սկզնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս