Բաժիններ՝

iPhone 6-ը կունենա գերամուր ապակի (տեսանյութ)

Apple ընկերության նոր սմարթֆոնի՝ iPhone 6-ի պաշտոնական ներկայացմանը մնացել է ընդամենը 2 ամիս, սակայն համացանցում շարունակում են հայտնվել «լրտեսական» տեսանյութեր՝ նոր սարքավորման պարամետրերի մասին։

Apple-ի սարքավորումների վերաբերյալ արտահոսքերի հայտնի մատակարար Սոննի Դիքսոնը համացանց է ներբեռնել տեսանյութ, որտեղ իր իսկ պնդմամբ, պատկերված է iPhone 6-ի առաջնային պանելը։

Ըստ Դիքսոնի, այն պատրաստված է սապֆիրից, որը ոչ միայն բարակ է և գերազանց թափանցիկություն է ապահովում, այլև շատ ամուր է։ Տեսանյութի հեղինակը փորձում է ապակին վնասել դանակով և բանալիներով, ճկել այն, փորձել կոտրել, սակայն ապարդյուն։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս