Գեոթիմը զարգացման ծրագրեր է իրականացնում՝ դեռևս եկամուտներ չստացած (տեսանյութ)

Համայնքների հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս որոնողահետախուզական աշխատանքների վաղ շրջանից: Համագործակցությունը մեզ համար միայն համայնքների կարիքների գնահատումն ու սոցիալական ներդրումները չեն, այլ ռազմավարական գործընկերությունն է և ընդհանուր արժեքների սահմանումը: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ենթադրում է համայնքների հետ ընդհանուր շահերի ձևակերպում, նպատակների և հաջողության համատեղ սահմանում:

Թեպետ Ամուլսարի հանքավայրը դեռ գործող հանքավայր չէ, և ընկերությունը չունի եկամուտ, մենք ներդրումներ ենք իրականացրել ենթակառուցվածքներում և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում՝ կայուն զարգացմանը և կենսապայմանների բարելավմանը նպաստելու նպատակով:

Որոնողահետախուզական աշխատանքները սկսելուց ի վեր ընկերությունը իրականացրել էմի շարք ծրագրեր Գորայքում, Գնդեվազում, Սարավանում, ինչպես նաև Ջերմուկում: Մինչև2013թ. ավելի քան 455 մլն դրամ է ներդրվել սոցիալական զարգացման ծրագրերում: 2014թ.նախատեսված է ներդնել լրացուցիչ 165 մլն դրամ:

Բացի այդ, ընկերությունը հողերի վարձակալության վճար է վճարում շրջակահամայնքներին: Անցյալ տարի ընկերությունը վճարել է շուրջ 200 մլն դրամ: 2014թ. այդգումարը կկազմի մոտ 445 մլն դրամ:

Կարդացեք նաև

Այդուհանդերձ, համայնքների համար շոշափելի արդյունքներ ի հայտ կգան հանքավայրիշինարարության մեկնարկից սկսած: Մոտ 18 ամիս տևողությամբ շինարարականաշխատանքների ընթացքում կներդրվի մի քանի հարյուր միլիոն դոլար, կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր, տեղական միջին և փոքր ձեռնարկությունները կստանանպատվերների լայն հնարավորություն: Այս ամենը նաև հանքի շահագործման մոտ 10տարիների ընթացքում զգալի տնտեսական օգուտներ կբերի տարածաշրջանին և երկրին:

Ամուլսարի ծրագիրը առաջինը Հայաստանում կներդնի ժամանակակից, բնապահպանականտեսանկյունից լավագույնս կառավարելի կույտային տարալվացման տեխնոլոգիան, որըչունի պոչամբար և արտադրական արտահոսք բնական միջավայր: Մենք վստահ ենք, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության էությունը առաջին հերթին մեր հիմնական գործառույթների պատասխանատու իրականացումն է՝ արդար գործատու լինելը, հավասար հնարավորություններ ընձեռելը, թափանցիկ աշխատելաոճը և պատասխանատուբնապահպանական կառավարումը: Ամուլսարի նախագիծը հենց այդպիսի ծրագիր է լինելու:

Շրջակա համայնքներում իրականացված սոցիալական զարգացման ծրագրեր

Գյուղական և քաղաքային ենթակառուցվածք
և տնտեսական զարգացում
Բնական գազի առաքում- Սարավան
Համայնքի կենտրոն, գրադարան և միջոցառումների սրահ-Գորայք
Ոռոգման համակարգ- Սարավան
Արվեստի դպրոց և մանկապարտեզի վերանորոգում-Ջերմուկ
Մանկապարտեզի վերանորոգում- Գնդեվազ
Նոր գյուղատնտեսական տեխնոլոգիայի միջոցով եկամուտի ձևավորում- Գորայք
Կենցաղային թափոնների հեռացում- 3 համայնքներ
Անասնաբուծություն- Գորայք

Բուժօգնություն և ծառայություններ
Բուժ. սարքավորումներ- Գորայք առողջապահական կենտրոն
Շտապօգնության մեքենա- Ջերմուկի հիվանդանոց
Կարողությունների զարգացում- Ջերմուկի հիվանդանոց
Առողջապահական ծրագիր-3 համայնքների համար 750 շահառու:

Կրթություն, երիտասարդների զարգացում
<<Մանկապատ>> ինտերնետի մատակարարում- Գորայք
Շախմատի ֆեդերացիայի մրցույթներ- Ջերմուկ
Պարի համույթ- Գնդեվազ
Դպրոցական սպորտ համալիր- Ջերմուկ

Գեոթիմ ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս