Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 75

Արվեստի, մշակույթի մասին մենք խոսում ենք ավելի շատ ձևականորեն, քան ըստ էության: Այնպես, ինչպես գործում են մշակույթի ոլորտում ամենատարբեր գործառույթներ ունեցող պետական կառույցները: Սակայն վատ մշակույթ ունենալու համար մեղադրել միայն Մշակույթի նախարարությանը, կնշանակի՝ ընդունել, որ արվեստը ստեղծում են ոչ թե անհատները, այլ պետական կառույցները: Այսինքն՝ կան շատ ավելի խորքային խնդիրներ, մտածողության, արժեհամակարգին առնչվող տրանսֆորմացիաներ, ինչը թույլ չի տալիս ստեղծել ժամանակակից, մրցունակ մշակույթ: Մինչդեռ անգամ խորհրդային տարիներին Հայաստանում կային ստեղծագործողներ, որոնք կարողանում էին չեղքել նույնիսկ երկաթյա վարագույր կոչվածը և ստեղծել բարձրարժեք արվեստ: Ինչպե՞ս էր հնարավոր խորհրդային գրաքննության, գաղափարական սահմանափակումների պայմաններում ստեղծել անգամ արևմտյան աշխարհի կողմից գնահատվող մշակույթ, և ինչո՞ւ է այսօր՝ ստեղծագործական ազատության պարագայում, մեր արվեստն այնպիսին, ինչպիսին որ է: Այս և մի շարք հարցերի շուրջ այսօր կզրուցենք ամենատաղանդավոր հայ երգչուհիներից մեկի՝ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ, ով, դժբախտաբար, բնակվում է ԱՄՆ-ում, բայց, բարեբախտաբար, չի կորցնում կապը Հայաստանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս