Գ. Կոստանյանը՝ Հայկ Կյուրեղյանի և Արայիկ Քոթանջյանի որդու գործերի մասին (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ Երևանում տեղի ունեցած երկու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին: Խոսքը՝ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հնչած կրակոցների մասին: Երկու դեպքով էլ քրեական գործ էր հարուցվել խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված): Շանթ Հարությունյանի գործով դատական ննիստից առաջ կրակոցնբերի գործով մեղադրյալ Հայկ Կյուրեղյանը ձերբալավել էր, իսկ Քանաքեռ-Զեյթունում կրակոցների գործով Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակվել:

Ընդ որում, այդ գործով գործ էր հարուցվել նաև 235-րդ հոդվածի 1-ին մասոի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

«Ես կարծում եմ՝ դրանք անգամ համադրելի չեն մի քանի պատճառներով: Պատճառ առաջին՝ հաշվի առնելով նրանց արարքի ծանրությունը: Ինչո՞ւ: Որովհետև կրակոցները, որոնք տեղի են ունեցել Քանաքեռ-Զեյթունում, գործը հարուցվել է խուլիգանության 1-ին մասի փաստով, որովհետև Կենտրոնի դատարանում, երբ Կյուրեղյանն արդեն կրակոցներ արձակեց, գործը հարուցվել է խուլիգանության 4-րդ մասի փաստով: Ինչո՞ւ: Որովհետև երկրորդ դեպքում մենք խոսում ենք խուլիգանության ավելի ծանր, ավելի որակյալ դրսևորման մասին, ինչը նշանակում է, որ մենք ունենք խուլիգանություն բռնության գործադրմամբ, որը զուգորդվել է զենքի գործադրմամբ:

Իսկ առաջին դեպքում մենք ունենք խուլիգանություն, ընդ որում՝ իրավական գնահատական տվել ենք փաստին: Ընդ որում, տարբերությունն այստեղ շատ ակնհայտ է, որովհետև խուլիգանության 1-ին մասի համար պատիժը նախատեսվում է մինչև մեկ տարի ազատազրկում, իսկ չորրորդ մասի համար՝ Հայկ Կյուրեղյանի մենք ունենք նախատեսվող պատիժ 4-8 տարի: Այսինքն՝ հանցագործությունների, նրանց կատարած արարքների ծանրության աստիճանն ինքնին տարբերություն է դնում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ չկիրառելու փաստի կապակցությամբ: Այսինքն՝ սրանք տրամագծորեն տարբեր են»,- ասաց գլխավոր դատախազը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս