Շանթ Հարությունյանի հայտարարությունը. Եթե հավատայի, որ արդարություն կա՝ ես չէի գնա՝ դուբինկեն վերցնեի (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում Շանթ Հարությունյանն իր և ընկերների անունից ցավակցեց օրերս մահացած Սմբատ Այվազյանի ընտանիքին և հարազատներին:

Շ. Հարությունյանն ասաց, որ այսօր, բանտարկված լինելով, հաճախ է հիշում Ս. Այվազյանի և մյուս ընկերների հետ բանտարկության մեկ տարին և որքան այդ մեկ տարին «դառն ու ծանր լիներ», ինքը դրանք հիշում է երջանկության զգացումով:

Շանթ Հարությունյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ որոշ ամբաստանյալների պաշտպաններ չէին ներկայացել դատարան, ինչի պատճառով դատական նիստը պետք է հետաձգվեր:

«Տղերեք, սա, ըստ էության, մեր դատն է, ոչ թե փաստաբանների կամ իրավաբանների ու մենք պիտի որոշենք: Այնպես չլինի, որ մեր դատը սկսվի, փաստաբանները խոսեն իրավական դաշտում, ու մեր մտքերը գնա, կորի այդ մարդկանց իրավական պրոցեսների մեջ»,- ասաց Շանթ Հարությունյանը՝ ամբաստանյալներին առաջարկելով հրաժարվել փաստաբաններից, եթե նրանց չներկայանալու պատճառով դատական նիստերի հետաձգման խնդիր է առաջանալու:

Կարդացեք նաև

«Փաստաբանները մեզ ոչ մի առումով չեն կարող օգնել: Սա քաղաքական պրոցես է: Ու եթե Հայաստանում որևէ մեկը մտածում է, թե փաստաբանը կարող է դեր ունենալ, նշանակում է՝ ինքը հավատում է, որ Հայաստանում կա արդարություն, արդարադատություն: Եթե հավատում եք, էլ ինչո՞ւ եկաք այնտեղ, հետս կանգնեցիք: Ես որ հավատայի, ես չէի գնա՝ դուբինկեն վերցնեի: Կգնայի, հույսս կկապեի ընտրությունների հետ, կսպասեի 18 թվին, բայց քանի որ ես գիտեմ՝ այստեղ արդարություն, ադարադատություն, ոչ մի բան չկա, դրա համար ուզեցել եմ գործել իրենց հետ համարժեք, որվհետև իրենք հասարակության հետ վարվում են օրենքի դաշտից դուր, ես չեմ ցանկացել ինձ էշի տեղ դնել»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Նա առաջարկեց նաև գործում թողնել երկու փաստաբանների, որպեսզի դատական նիստերի հետաձգման խնդիր չառաջանա:

Շանթ Հարությունյանն իրեն աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալություն հայտնեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին, Հելիսինկայան կոմիտեի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, Հելիսնկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանին, ինչպես նաև կալանավորեների իրավունքների շահերը պաշտպանող մի քանի անձանց, Նիկոլ Փաշինյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Իմ գաղափարի և պայքարի ընկերներին առայժմ չեմ անդրադառնում, քանի որ պայքարը դեռ շարունակվում է: Հետագայում նաև իմ երախտագիտությունն ու շնորհակալությունը կհայտնեմ մամուլի միջոցներին, մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանին, Lragir կայքին, «168 ժամին», «Առավոտին», news.am-ին և մյուսներին:

Այսօր ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ փաստաբան Ինեսսա Պետրոսյանին: Հատկապես առաջին երկու ամիսների ընթացքում ես լրիվ մեկուսացված էի, Ինեսսա Պետրոսյանը ոչ միայն իրականացնում էր իմ իրավական պաշտպանությունը, այլևս, ըստ էության, օգնում էր հանրությանը ներկայացնել իմ քաղաքական տեսակտեները»:

Տեսանյութեր

Լրահոս